Վերականգնվել է գազի մուտքը հանրապետություն
Հոկտեմբերի 21-ի երեկոյան ավարտվել են Վրաստանի տարածքով անցնող մայրուղային գազատարի վերականգնողական աշխատանքները: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչությունից հայտնեցին, որ արդեն ժամը 23:00-ին գազամուղով բնական գազը մուտք գործեց Հայաստան: Ներկայումս գազը ներկրվում է հանրապետություն ամբողջ ծավալով:
Հիշեցնենք, գազի մուտքը Հայաստան դադարեցվել էր հոկտեմբերի 19-ին ժամը 01:00-ին, ինչը պայմանավորված էր Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ եւ վերանորոգման աշխատանքներով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36