2–3 օրով դադարեցվել է բնական գազի մուտքը Հայաստան

Հոկտեմբերի 19-ին ժամը 01:00-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մուտքը Հայաստան, ինչը պայմանավորված է Վրաստանի տարածքում, մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային պրոֆիլակտիկ եւ վերականգնողական աշխատանքներով՝ ձմռանը անխափան եւ հուսալի գազամատակարարում ապահովելու նպատակով: Բնակչության գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից՝ ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, վերականգնողական աշխատանքները կտեւեն 2–3 օր:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am