Սեպտեմբերին համակարգին է միացել 550 000-րդ բաժանորդը

Սեպտեմբերի 17-ին գազահամակարգին միացվել է 550 000-րդ բաժանորդը:2008 թվականի սեպտեմբեր ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 5789-ով: Ըստ ամիսների այս ցուցանիշը լավագույն է տարվա արդյունքների մեջ:

Անցած ինն ամիսների ընթացքում գազահամակարգի ավելացած բաժանորդների թիվը կազմել է 37 565:
2008 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 553 837 բաժանորդ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am