«Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչև ապրիլի 1-ը

27 հունվարի 2009, 12:00

Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչեւ 2009թ. ապրիլի 1-ը երկարաձգում է իր կողմից նախաձեռնած «Առանց կանխավճարի ակցիան» հետեւյալ պայմաններով. այն բնակիչները, որոնք մինչեւ ս.թ.. ապրիլի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու այդ պայմանագրով նախատեսված ժամկետում կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am