Ծանուցում
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) ծանուցում է իր պարտատերերին այն մասին, որ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը 2008 թվականի դեկտեմբերի 30-ին որոշում է ընդունել Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին՝ Ընկերությանը պատկանող («Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան Ընկերության տրամադրության տակ փոխանցված) Ընկերության սեփական լրացուցիչ բաժնետոմսերի համապատասխան քանակության մարման միջոցով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36