2009 թվականին նախատեսվում են 48 մլրդ դրամի ներդրումներ

16 հունվարի 2009, 16:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատման է ներկայացրել Ընկերության 2009–11թթ. Ներդրումային ծրագիրը, որն այժմ աշխատանքային քննարկումների փուլում է:

2009թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել 48 մլրդ դրամի ներդրումներ, որից 5 մլրդ դրամը կուղղվի գազափոխադրման, 5,8 մլրդ դրամը՝ գազաբաշխման համակարգերին:
37 մլրդ դրամը կներդրվի տարբեր ծրագրերում, այդ թվում՝ ԳՍՊԿ-ի վերակառուցման եւ ընդլայնման աշխատանքներին, Իրան-Հայաստան գազատարի ճարտարագիտական ենթակառուցվածքների, տեխնոլոգիական կապի կառուցման ավարտման, գազատարի փորձարկման եւ այլ վերակառուցողական աշխատանքներին, գազաֆիկացման հիմնական ծրագիրն ավարտելու, սահմանամերձ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման գազաֆիկացման ծրագիրն իրականացնելու, ինչպես նաև անվտանգության ազդանշանային սարքերի տեղադրման գործընթացը շարունակելու համար:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am