2008 թ. ընթացքում 11.2 տոկոսով ավելացել են բնական գազի իրացման ծավալները

Հանրապետություն ներկրված բնական գազի ծավալները 2008թ. ընթացքում աճել են 9,74 տոկոսով՝ կազմելով շուրջ 2 մլրդ 254 մլն խմ՝ 2007թ.-ի 2 մլրդ 54 մլն-ի դիմաց:

Նշված ժամանակահատվածում իրացման ծավալներն աճել են 11.2 տոկոսով եւ կազմել 2078.95 մլն խ.մ՝ 2007թ.-ի 1869.31 մլն-ի դիմաց: Այդ թվում, բնակչության կողմից բնական գազի սպառումն ավելացել է 10.8 տոկոսով եւ կազմել շուրջ 589 մլն խ.մ՝ 2007թ.-ի 532 մլն-ի դիմաց: Էներգետիկայի հատվածը իրացրել է շուրջ 607 մլն խ.մ կամ 19.8 տոկոսով ավելի, քան նախորդ տարում:
Մի փոքր նվազել են արդյունաբերության իրացման ծավալները` կազմելով շուրջ 453 մլն խ.մ:
31.3 տոկոսով ավելացել են իրացման ծավալները բյուջետային ընկերությունների կողմից՝ կազմելով շուրջ 36 մլն խ.մ՝ 2007թ.-ի 27 մլն-ի դիմաց, 20,4 տոկոսով՝ ԱԳԼՃԿ-ների կողմից՝ կազմելով շուրջ 344 մլն խ.մ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am