Կ.Կարապետյանը դրական գնահատեց 2008թ.իրականացված ծրագրերը

13 հունվարի 2009, 15:00

Այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն ամփոփելով 2008 թվականի գործունեությունը` դրական գնահատեց ընկերության կողմից իրականացված ծրագրերը:

Խոսելով 2009 թվականի անելիքների մասին, Կ. Կարապետյանը նշեց, որ ծրագրերը պետք է շարունակել ավելի բարձր արդյունավետությամբ` հատուկ ուշադրություն հատկացնելով մատուցվող ծառայությունների որակին եւ կառավարման համակարգի բարելավման գործընթացներին: Գլխավոր տնօրենը ներկայացրեց նախատեսվող բոլոր այն աշխատանքները, որոնք ուղղված են Ընկերության ֆինանսատնտեսական վիճակի կայունացմանն ու հետագա զարգացմանը:

Կ. Կարապետյանը հանձնարարեց համակարգի ստորաբաժանումներին, մասնաճյուղերին ու ՍՊԸ-երին` սահմանված ժամկետում ներկայացնել 2008թ. հաշվետվություններն ու 2009 թ. ծրագրերը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am