Գազիֆիկացման ծրագիրը կատարվել է 115,4 տոկոսով
2009թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված բաժանորդների թիվը կազմում է 573 955:
2008թ. գազիֆիկացման ծրագրով նախատեսված 50000-ի փոխարեն գազահամակարգին է միացել 57686 բաժանորդ կամ ծրագիրը կատարվել է 115,4 տոկոսով: Նշված ծրագրով նախատեսված 109 օբյեկտների աշխատանքները կատարվել են ամբողջությամբ:
Գազիֆիկացման ծրագրի տարեկան ներդրումը կազմել է 3,2 մլրդ դրամ:
2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխման համակարգին միացված փաստացի բաժանորդների թիվն ավելացել է 6952-ով, որը համարվում է տարվա ամսական արդյունքների մեջ լավագույն ցուցանիշն է:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36