Գազիֆիկացման ծրագիրը կատարվել է 115,4 տոկոսով

10 հունվարի 2009, 12:00

2009թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին միացված բաժանորդների թիվը կազմում է 573 955:

2008թ. գազիֆիկացման ծրագրով նախատեսված 50000-ի փոխարեն գազահամակարգին է միացել 57686 բաժանորդ կամ ծրագիրը կատարվել է 115,4 տոկոսով: Նշված ծրագրով նախատեսված 109 օբյեկտների աշխատանքները կատարվել են ամբողջությամբ:

Գազիֆիկացման ծրագրի տարեկան ներդրումը կազմել է 3,2 մլրդ դրամ:


2008 թվականի դեկտեմբեր ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխման համակարգին միացված փաստացի բաժանորդների թիվն ավելացել է 6952-ով, որը համարվում է տարվա ամսական արդյունքների մեջ լավագույն ցուցանիշն է:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am