Ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային Ընկերությունը հունվարի 9-ի առավոտյան պաշտոնապես հայտնել է, որ Ղազախ — Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը: «ՀայՌուսգազարդ»-ի մասնագետների խումբը գործուղվել է Վրաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: Վրաց գործընկերների հավաստիացմամբ` աշխատանքները կավարտվեն հնարավորինս կարճ ժամկետում:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից՝ ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: Գազամատակարարման դադարեցումը գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36