Ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը

9 հունվարի 2009, 10:00

Վրաստանի գազատրանսպորտային Ընկերությունը հունվարի 9-ի առավոտյան պաշտոնապես հայտնել է, որ Ղազախ — Սագուրամո 1000 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը: «ՀայՌուսգազարդ»-ի մասնագետների խումբը գործուղվել է Վրաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: Վրաց գործընկերների հավաստիացմամբ` աշխատանքները կավարտվեն հնարավորինս կարճ ժամկետում:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական վարչության տվյալներով, գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվներից՝ ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին: Գազամատակարարման դադարեցումը գազասպառման շուկայում չի հանգեցնի փոփոխությունների:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am