Գազամատակարարման և սպառման ռեժիմներն ապահովված են
2009 թվականի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող բնական գազի օրական միջին ծավալը կազմում է 9 մլն խորանարդ մետր` սպառման պահանջարկին համապատասխան:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կետրոնական կարգավարական վարչության տվյալներով, հանրապետության ամբողջ տարածքում գազամատակարարման և սպառման ռեժիմներն ապահովված են` գազամատակարարումն իրականացվում է անխափան, գազի ճնշման տատանումներ չեն արձանագրվել:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36