Գազամատակարարման և սպառման ռեժիմներն ապահովված են

8 հունվարի 2009, 12:00

2009 թվականի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող բնական գազի օրական միջին ծավալը կազմում է 9 մլն խորանարդ մետր` սպառման պահանջարկին համապատասխան:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կետրոնական կարգավարական վարչության տվյալներով, հանրապետության ամբողջ տարածքում գազամատակարարման և սպառման ռեժիմներն ապահովված են` գազամատակարարումն իրականացվում է անխափան, գազի ճնշման տատանումներ չեն արձանագրվել:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am