100 հնարավոր դեպք կանխվել է ազդանշանային սարքերի շնորհիվ

Անցյալ տարվա դեկտեմբերից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախաձեռնեց անվտանգության ազդանշանային սարքերի տեղադրումը բազմաբնակարան շենքերում:

Անվտանգության ազդանշանային սարքեր

Անվտանգության ազդանշանային սարքեր

Ներկայումս նման սարքեր արդեն տեղադրված են 14 հազար բաժանորդների բնակարաններում:

Առ այսօր ազդանշանային սարքերի աշխատանքի հետ կապված գրանցվել է 140 կանչ, որից 70 կանչ ստացել է «1–04» ծառայությունը, 70-ը՝ «Էյ-Ի-ՋԻ սերվիս» ընկերությունը: Կեղծ ազդանշան չի արձանագրվել: Ըստ տեղեկատվության, մոտ 100 հնարավոր պատահար և դժբախտ դեպք կանխվել է սարքերի ազդանշանային համակարգերի աշխատանքի շնորհիվ:
Ի դեպ, Հայաստանն առաջին է ԱՊՀ երկրներից, որտեղ նախատեսված է անվտանգության համակարգերի մասսայական տեղադրում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am