Նվազել են բնական գազի սպառման ծավալները

2009 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 11,8 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 668.7 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 625.5 մլն խ.մ, ինչը 11,2 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ 9,4 %-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 268.0 մլն խ.մ: Արդյունաբերությունը սպառել է 73.9 մլն խ.մ, ինչը 6,7%- ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Էներգետիկայի բնագավառը իրացրել է 125.0 մլն խ.մ, ինչը 29.5 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ:

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում փոքր-ինչ ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից սպառված բնական գազի ծավալները՝ կազմելով 69.9 մլն խ.մ: 5.3%-ով ավելացել է սպառումը այլ սպառողների կողմից՝ 88.7 մլն խ.մ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am