Ապրիլի 23-26-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 23-ից մինչև ապրիլի 26-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը` Թբիլիսիի մերձակայքում մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այս ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահեստավորված գազի հաշվին` առանց սահմանափակումների:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36