Հեռախոսազանգերի հիմնական մասն առնչվում է ներտնային սպասարկման հետ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերից ստացված տվյալների համաձայն, 2009թ.առաջին եռամսյակի ընթացքում հանրապետությունում գազ օգտագործող բաժանորդների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 59 դիմում-բողոք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 101-ի փոխարեն: Անպատասխան չի մնացել ոչ մի դիմում:
Ընկերության մասնաճյուղերի արագ արձագանքման եւ «1–04» գազի վթարային ծառայության գրանցած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-մարտ ամիսներին ստացվել է 3564 հեռախոսազանգ, որից 2371-ի դեպքում պատասխաններ են տրվել անմիջապես զանգը գրանցողի կողմից: Մնացած 1193 զանգերին առնչվող հարցերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներին:
Դիմում-բողոքները եւ հեռախոսազանգերը հիմնականում վերաբերում են ներտնային տեխնիկական սպասարկմանը: Այդ խնդրի վերաբերյալ ստացվել 22 բողոք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39-ի փոխարեն, եւ 1105 հեռախոսազանգ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36