Քննարկվել են սպասարկման որակի հետ կապված հարցեր
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող սպառողների սպասարկման որակի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ուսումնասիրության վերաբերյալ վերլուծական տեղեկանքի հետ հարցեր են քննարկվել Ընկերության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ հրավիրված խորհրդակցության ընթացքում:
Ուսումնասիրություններն իրականացվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ի գլխավոր գրասենյակում, ինչպես նաև Աբովյանի, Էջմիածնի, Շիրակի, Սևանի ու Գավառի մասնաճյուղերում:Քննարկման արդյունքների հիման վրա առաջարկվել է սահմանել սպառողների սպասարկման որակի վերաբերյալ հեռախոսազանգերի և ընդհատումների տվյալների գրանցման միասնական գրանցամատյաններ, անցկացնել մասնաճյուղերում պատասխանատուների հրահանգավորում` գրանցամատյաններում գրանցվող տեղեկատվության գրանցման բովանդակության, դասակարգման և հավաստիության վերաբերյալ, ինչպես նաև դիտարկել Էջմիածնի ԳԳՄ-ում բաժանորդների սպասարկման կենտրոնի կազմակերպման փորձը այլ մասնաճյուղերում կիրառելու հնարավորությունը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36