Հայ էներգետիկները վերապատրաստում են անցնում Կիրիշսկի ՊՇԷԿ-ում

30 մասնագետ-էներգետիկներ` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Հրազդան-5» էլեկտրակայանի ապագա աշխատակիցներ վերապատրաստում են անցնում Կիրիշսկի ՊՇԷԿ-ում / «ՕԳԿ-6» ԲԲԸ մասնաճյուղ/: Սովետական Միության փլուզումից հետո առաջին անգամ է, երբ նախկին միութենական հանրապետության էներգետիկները վերապատրաստման են մեկնում ռուսաստանյան էլեկտրակայան:

Կիրիշսկի ՊՇԷԿ-ը ընտրվել է ոչ պատահական, քանի որ այդ կայանում համանման սարքավորումներ են: Այնտեղ տեղադրված է գլխամասային ուղղահոս կաթսա, որի արդիականացված տարբերակը մոնտաժված է նաև «Հրազդան-5»-ում:
«Մենք ուզում ենք,որպեսզի էներգաբլոկի թողարկման ժամանակ մեր մասնագետները պատրաստ լինեն շահագործելու սարքավորումները, իսկ դրա համար նրանք պետք է ձեռք բերեն փորձ եւ վերապատրաստում անցնեն նմանատիպ բլոկերով հագեցած գործող կայանում», — նշել է «Հրազդան-5»-ի ներկայացուցիչ Աշոտ Պողոսյանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am