2009 թվականին գազաբաշխման համակարգում կներդրվի 2 մլրդ 446.1 մլն դրամ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաբաշխման համակարգի հիմնանորոգման եւ վերակառուցման ծրագրի շրջանակում 2009թ.-ին կիրականացվի 2 մլրդ 446.1 մլն դրամի ներդրում, որից շուրջ 150 մլն դրամը կուղղվի Երեւան քաղաքում բազմաբնակարան շենքերի գազամատակարարման ռեժիմների կարգավորմանը:

Նախատեսված ներդրումների արդյունքում նախատեսվում է իրականացնել նաեւ ավելի քան 93 կմ գազատարների հիմնանորոգում, վերատեղադրում եւ կառուցում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am