Երևանում տեղի ունեցավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը

Մայիսի 18-ին և 19-ին Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության և Տնօրենների խորհրդի հերթական նիստերը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության և Տնօրենների խորհրդի հերթական նիստերը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության և Տնօրենների խորհրդի հերթական նիստերը

Նիստի ընթացքում Տնօրենների խորհրդին և Վարչության է ներկայացվել Ընկերության 2008թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:

Քննարկվել են նաև մի շարք նախագծեր` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2009 թվականի ֆինանսատնտեսական գործունեության, ընթացիկ տարում նախատեսվող գազաէներգետիկ նախագծերի, գազի համակարգի վերականգնման ու զարգացման վերաբերյալ:

Տնօրենների խորհուրդը քննարկել է նաեւ Ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ մի շարք այլ հարցեր և ընդունել համապատասխան որոշումներ:

Խորհրդի կողմից հաստատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգը, որոշակիացվել անցկացման ժամկետը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am