2009 թ.առաջին եռամսյակում սպասարկվել է գազ սպառող բաժանորդների 91,4%-ը

2009 թ. առաջին եռամսյակում հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը կատարել է 296 741 այց, որի ընթացքում փաստացի սպասարկվել է 265 097 բաժանորդ կամ նախատեսվածի 91,4%-ը:

38 032 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են 63 159 համապատասխան ակտեր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am