Վճարված հարկերի նվազումը պայմանավորված է նաև իրացված գազի ծավալների կրճատմամբ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական վարչության մեկնաբանությամբ, 2009 թ. առաջին եռամսյակում 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և ընկերության դուստր ՍՊԸ-ների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ ներկրված և իրացված բնական գազի ծավալների զգալի նվազմամբ (համեմատաբար մեղմ ձմռան պատճառով):
Բացի այդ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և ընկերության դուստր ՍՊԸ-ների կողմից 2009 թ. առաջին եռամսյակում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դիմաց գործընկեր կազմակերպություններին վճարված ԱԱՀ-ի գումարը կազմել է 1,7 մլրդ դրամ, որքանով էլ նվազել է փաստացի վճարումը ՀՀ պետական բյուջե: 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ, բոլոր հարկատեսակների գծով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ունեցել է նաև գերավճար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն