Վճարված հարկերի նվազումը պայմանավորված է նաև իրացված գազի ծավալների կրճատմամբ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական վարչության մեկնաբանությամբ, 2009 թ. առաջին եռամսյակում 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և ընկերության դուստր ՍՊԸ-ների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ ներկրված և իրացված բնական գազի ծավալների զգալի նվազմամբ (համեմատաբար մեղմ ձմռան պատճառով):
Բացի այդ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի և ընկերության դուստր ՍՊԸ-ների կողմից 2009 թ. առաջին եռամսյակում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դիմաց գործընկեր կազմակերպություններին վճարված ԱԱՀ-ի գումարը կազմել է 1,7 մլրդ դրամ, որքանով էլ նվազել է փաստացի վճարումը ՀՀ պետական բյուջե:
2009 թ. հունվարի 1-ի դրությամբ, բոլոր հարկատեսակների գծով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ունեցել է նաև գերավճար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- «Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը
- Երևանում տեղի ունեցավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը
- 2009 թ.առաջին եռամսյակում սպասարկվել է գազ սպառող բաժանորդների 91,4%-ը
- Ապրիլ ամսին տեղադրվել է 24 022 անվտանգության սարք
- Գեներատորի ստատորը տեղափոխվեց «Հրազդան-5»-ի հրապարակ