Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդ»-ի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
Հունիսի 22-ին Երեւանում տեղի ունեցավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողովը:
Ժողովը դիտարկել է Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008 թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ եւ հաստատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008 թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը:
Ժողովը քննարկել է ընկերության գործունեության հետ կապված այլ հարցեր: Բաժնետերերն առանձնահատուկ նշել են Ընկերության դինամիկ զարգացման դրական արդյունքները եւ արձանագրել հաջողությունները, որոնք լուրջ հնարավորություններ են ստեղծում «ՀայՌուսգազարդ»-ի համար ընդլայնելու իր դիրքերը՝ ամրապնդելով բիզնեսում հուսալի գործընկերոջ հեղինակությունը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36