Գոլուբև՝ Հայաստանում գազաֆիկացման մակարդակը կազմում է 92 տոկոս
Հայաստանում գազաֆիկացման մակարդակը կազմում է 92 տոկոս, — ասել է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը` հունիսի 22-ին Ծաղկաձորում կայացած «Հայաստանը հաղորդակցությունների խաչմերուկում» միջազգային խորհրդաժողովի ժամանակ:
Նրա խոսքերով, գազաֆիկացման այս մակարդակը ամենաբարձրն է ԱՊՀ երկրների հետ համեմատելիս եւ 2 անգամ ավելի, քան Ռուսաստանում, որտեղ այն կազմում է 60 տոկոս: «Այս ամենը ստեղծվել է սկզբունքային մոտեցման արդյունքում` հաշվի առնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հնարավորությունները: Ծրագիրը կատարվել է շատ արդյունավետ եւ հաջողությամբ իրագործվել Հայաստանում», — ասել է Վ. Գոլուբևը:
Վ. Գոլուբևի համոզմամբ, Հայաստանը տնտեսության զարգացման և էներգետիկայի ոլորտում ինտեգրման հիանալի հնարավորություններ ունի, որոնք շատ հարցերով պայմանավորված են «ՀայՌուսգազարդ» ընկերության հաջող գործունեությամբ: Ընկերության նախագծերի շնորհիվ, Հրազդան ՋԷԿ-ում նախատեսվում է ստեղծել միասնական էներգետիկ ընկերություն, որը կլինի խոշորագույնն Անդրկովկասում և կկարողանա էլեկտրաէներգիա մատակարարել Վրաստան և Թուրքիա: Ըստ, նրա, ներկայումս ուսումնասիրվում է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36