«ՀայՌուսգազարդե-ը ցավակցում է

«ՀայՌուսգազարդե ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն իր խորին ցավակցությունն է հայտնել հունիսի 16-ին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում դժբախտ պատահարի զոհ դարձած չինացի մասնագետների մահվան կապակցությամբ:

«ՀայՌուսգազարդե Ընկերության և անձամբ իր անունից Կ. Կարապետյանը ցավկացել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ցզյուին Խունին` խնդրելով անկեղծ վշտակցության եւ զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am