Դժբախտ պատահար «Հրազդան-5»-ում

Հունիսի 16-ին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի տարածքում դժբախտ պատահարի զոհ են դարձել չինացի 4 մասնագետներ: Դեպքի վայրում այժմ քննություն է ընթանում համապատասխան մարմինների կողմից: Նախնական վարկածի համաձայն, շինհավաքակցման աշխատանքների համար պատրաստված ժամանակավոր հարթակի փլուզման հետևանքով շինարարները վայր են ընկել 31 մ բարձրությունից և տեղում մահացել:

Չինացի մասնագետները «Հրազդան-5»-ում շինմոտնաժային աշխատանքներ են իրականացնում` 2008 թ. հոկտեմբերի 3-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ Չինաստանի «Շինմոնտաժային երրորդ տրեստ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի շրջանակում:

«Շինմոնտաժային երրորդ տրեստ» ընկերությունը նախապատրաստական փուլի և ընթացիկ աշխատանքներն իրականացնում է ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից 2008թ. դեկտեմբերի 18-ին տրված էներգետիկ, հիդրոտեխնիկական, քաղաքացիական և արդյունաբերական ոլորտներում կապիտալ շինարարություն իրականացնելու լիցենզիաների հիման վրա:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am