Հանձնաժողովը բավարարեց ներկայացրած հայտը

Հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2009թ. ապրիլի 18 —ին ներկայացրած հայտը ` տրամադրելով շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիայի արտադրության «Հրազդան- 5»—ի կայանի կառուցման լիցենզիա, որի հաստատված պայմանների համաձայն լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին իրավունք է տրվել և պարտավորեցվել կառուցելու 445 ՄՎտ դրվածքային հզորությամբ շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիայի արտադրության կայան, որի տեխնիկատնտեսական ցուցանիշները հատկորոշվում են «Գազատուրբինային տեղակայանքի տեղակայմամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման գործարար ծրագիր» փաստաթղթով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am