Հունիսի 16-21-ը կդադարեցվի Հայաստան գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Վրացական ընկերությունը հունիսի 16-ից 21-ը նախատեսում է իրականացնել Ղազախ — Սագուրամո 1000 մմ տրամագծով 3,6 կմ երկարությամբ նոր կառուցված հատվածի միացման աշխատանքները: Այդ աշխատանքները կնպաստեն Հայաստանի Հանրապետության գազամատակարարման հուսալիության բարձրացմանը:
Այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապեստ-կայանից` առանց սահմանափակումների:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36