Ստորագրվեց համաձայնագիր երկարաժամկետ փոխառության վերաբերյալ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և KfW Զարգացման բանկի (Գերմանիա) միջև 2009թ.-ի հունիսի 10-ին համաձայնագիր է ստորագրվել մինչև 50000000 Եվրոյին համարժեք ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով երկարաժամկետ փոխառության վերաբերյալ:

Փոխառության նպատակն է ֆինանսավորել Հայաստանի գազի փոխադրման և բաշխման համակարգերի վերակառուցման և զարգացման ծրագիրը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մտադիր է զարգացնել Հայաստանի գազի փոխադրման համակարգը, բարելավել Հայաստանի գազի մատակարարման անվտանգությունը՝ իրականացնելով շինարարական, վերակառուցման, վերանորոգման-վերականգնման և արդիականացման աշխատանքներ Հայաստանի գազի փոխադրման ցանցում, այդ թվում՝ Աբովյանի Գազի ստորգետնյա պահեստարանում, ինչպես նաև գազաբաշխիչ համակարգում տեղադրել անհատական ազդանշանային սարքեր և վթարային անջատիչ կափույրներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am