Միլլեր. Հայաստանի և «Գազպրոմ»-ի միջև համագործակցությունն ընթանում է հաջող բանաձևով
Հունիսի 4-ին Պետերբուրգյան XIII Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ Կարեն Կարապետյանի հանդիպումը, հայտնում է «Գազպրոմ» ԲԲԸ Տեղեկատվության Վարչությունը:
«Գազպրոմ»-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն ընթանում է շատ հաջող բանաձեւով: Ժամանակին մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ եվրոպական գնագոյացման համակարգին անցումը կլինի աստիճանական, Հայաստանի համար նախընտրելի ռեժիմով՝ Հանրապետության էներգետիկ շուկայում «Գազպրոմ»-ի դիրքերի միաժամանակյա ամրապնդմամբ, «ՀայՌուսգազարդ» ընկերությունում մեր մասնաբաժնի ավելացման հաշվին: Այս մոտեցումը ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի փոխադարձ շահերին:
Մեր գործընկերությունն ինտեգրված բնույթ ունի եւ ներառում է ոչ միայն գազի ոլորտը, այլ նաեւ էլեկտրաէներգետիկան: Համատեղ գործունեության այս մոտեցման արդյունքն է Հանրապետություն գազի մատակարարման զանազանեցումը եւ Հայաստանի էներգամատակարարման հուսալիության բարձրացումը, մասնավորապես, այդ նպատակներով «ՀայՌուսգազարդ»-ի ուժերով կառուցվեց «Իրան-Հայաստան» գազատարի «Քաջարան — Արարատ» հատվածը», —հայտարարել է Ալեքսեյ Միլլերը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36