Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայան կներդրվի 1,07 մլրդ դրամ

2009թ. hունիսի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում պահեստավորված բնական գազի փաստացի ծավալը կազմում է 118 մլն խոր.մ: Ներկայումս իրականացվում են երկու նոր ստորգետնյա հորերի կառուցման աշխատանքներ: Հորատման աշխատանքներն արդեն ավարտվել են եւ հորերը գտնվում են լվացման փուլում:

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայան

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայան

Ընթացիկ տարում նախատեսվում են լվացման պոմպակայանի վերակառուցման եւ աղաջրատարի երկրորդ գծի կառուցման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ, 2009 թ. Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի վերակառուցման եւ արդիականացման աշխատանքների համար կներդրվի 1,07 մլրդ դրամ: 2004թ. համեմատ, երբ պահեստավորվող գազի առավելագույն ծավալը կազմում էր 76 մլն խոր.մ, ներկայումս հնարավորություն է ստեղծվել պահեստավորվող գազի ծավալը ավելացնել 1,6 անգամ: Մինչեւ տարեվերջ նախատեսված է Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված բնական գազի ծավալը հասցնել մոտ 130 մլն խոր.մ-ի:


Справка

Աբովյանի ԳՍՊԿ-ը կառուցվել է աղաքարի նստվածքներում 750–1050 մ խորության վրա, որտեղ չորս տարի անընդմեջ աղի շերտի լվացման արդյունքում հիմնվում են ստորգետնյա հորեր: Ստորգետնյա հորերի կառուցման երկարատեւ ժամկետը բացատրվում է հորերում կուտակված աղաջրերի մեծ ծավալների հեռացման անհրաժեշտությամբ: Այդ նպատակով 2007թ.-ին Զովունի գյուղի տարածքում կառուցվեց 150 հազ.խոր.մ ընդհանուր ծավալով աղաջրապահեստարան եւ 7,5 կմ երկարությամբ աղաջրագիծ: Նշված կառույցների շինարարության համար ներդրվել է 577 մլն դրամ:




Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am