Մինչև տարեվերջ պահեստավորվող բնական գազի ծավալը կկազմի շուրջ 130 մլն խոր.մ

Հուլիսի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանում փաստացի պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է 114.7 մլն խոր.մ:

Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայան

Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայան

Ներկայումս իրականացվում է երկու նոր ստորգետնյա հորերի շինարարություն: Հորատման աշխատանքներն այդ հորերում ավարտվել են, եւ նրանք գտնվում են լվացման փուլում: Ավարտվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները երկու հորերում: Երկրորդ աղաջրագծի կառուցման եւ լվացման պոմպակայանի վերակառուցման եւ ընդլայնման աշխատանքների ավարտը հնարավորություն կընձեռի զուգահեռ իրականացնել աշխատանքներ բոլոր 4 նոր հորերում, որոնցից մեկը ժամանակավոր շահագործման կհանձնվի ձմռան շրջանում:

ԳՍՊԿ-ի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 1.07 մլրդ դրամ, որից առաջին կիսամյակում իրացվել է շուրջ 275 մլն դրամը եւ եւս շուրջ 50 մլն դրամ կուղղվի նոր հորերի համար նախատեսված սարքավորումների ձեռք բերմանը հուլիս ամսին:


Բացի այդ, ընթացիկ տարում նախատեսվում է ներդնել 380 մլն դրամ՝ պլանային վերակառուցման ու վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար, որից հուլիսի 1-ի դրությամբ իրացվել է 209,5 մլն դրամը:


Նախորդ տարվա համեմատ այսօր հորերում պահեստավորված գազի ծավալը ավելացել է 1,6 անգամ: 2004թ.-ին Աբովյանի ԳՍՊԿ-ի հնարավորությունները չեն գերազանցել 76 մլն խոր.մ: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ պահեստավորվող բնական գազի ծավալը կկազմի շուրջ 130 մլն խոր.մ, ինչը 5 մլն խոր.մ-ով ավելի է, քան 2008թ. ցուցանիշը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am