Հուլիսի 8-ից 10-ը կդադարեցվի Հայաստան գազամատակարարումը

Հուլիսի 8-ից 10-ը ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Կրասնի Մոստ» գազաբաշխիչ կայանում վերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով: Այս մասին «ՀայՌուսգարդ» ՓԲԸ տեղեկացրել է Վրաստանի գազափոխադրման ընկերությունը:Այս ընթացքում հանրապետության գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա գազապեստ-կայանից` առանց սահմանափակումների:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am