Հուլիսի 1-ի դրությամբ տեղադրվել է 131 172 անվտանգության սարք

Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության բարձրացման նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2009 թվականի հունիս ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել է 24 829 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր):

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում բնակարանների գազասպառման համակարգերում տեղադրվել է 131 172 անվտանգության սարք՝ ժամանակացույցով նախատեսված 117 000-ի դիմաց:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am