Լավագույն խաղացողի գավաթին արժանացավ «ՀայՌուսգազարդ»-ի ֆուտբոլային թիմի խաղացողը

«ՀայՌուսգազարդ» ընկերության ֆուտբոլային թիմը վրացական «Բաթօել» ընկերության հրավերով մասնակցեց սեպտեմբերի 18-20-ը Բաթումի քաղաքում անցկացված երկօրյա ֆուտբոլային մրցաշարին:

Մրցաշարի գավաթը Սպարտակ Արզումանյանի ձեռքին

Մրցաշարի գավաթը Սպարտակ Արզումանյան ձեռքին

Սեպտեմբերի 18-ին մրցաշարը մեկնարկեց վրացական «Բաթօել» և «Կազտրանսօել» ընկերությունների թիմերի խաղով` 7:2 հաշվով հօգուտ «Բաթօել»-ի:

Սեպտեմբերի 19-ին «ՀայՌուսգազարդ»-ի և «Կազտրանսօել»-ի միջեւ կայացած խաղում առաջին խաղակեսն ավարտվեց խաղադաշտի տերերի հաղթանակով ՝ 2:1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսին «ՀայՌուսգազարդ»-ի թիմը կարողացավ 4:2 հաշվով հաղթել «Կազտրանսօել»-ին:
Հետաքրքիր մրցամարտ ծավալվեց մրցաշարի վերջին օրը՝ սեպտեմբերի 20-ին: Չնայած հորդառատ անձրեւին, ընկերական խաղում հանդիպեցին «ՀայՌուսգազարդ»-ի և «Բաթօել»-ի թիմերը: Վերջինս 6:3 հաշվով հաղթեց հյուրերին՝ «ՀայՌուսգազարդ»-ին և դարձավ մրցաշարի հաղթող:
Մրցաշարի կազմակերպիչները հատուկ նշեցին Հայաստանից ժամանած ֆուտբոլային թիմի գեղեցիկ խաղը և լավագույն խաղացողի գավաթը հանձնեցին հայկական թիմի խաղացող, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական վարչության առաջատար մասնագետ Սպարտակ Արզումանյանին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am