«ՀայՌուսգազարդը» ներդնում է աշխատակիցների խրախուսման համակարգ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախաձեռնել եւ սկսել է իրականացնել աշխատակիցների խրախուսման ծրագրի ներդրման գործընթացը, որի առաջին քայլերն արդեն արված են: Ծրագիրը բաղկացած է երկու մասից:

Ծրագրի առաջին մասով նախատեսվում է մշակել յուրաքանչյուր ստորաբաժանման համար Արդյունավետության առանցքային ցուցանիշներ: Նշված ցուցանիշները պարզելու նպատակով օրերս «ՀայՌուսգազարդ»-ում անցկացվեց սեմինարների շարք` Վարչության նախագահ-գլխավոր տնօրենի, գլխավոր տնօրենի տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ:

Սեմինարները վարում էին ՌԴ-ից ժամանած «Մագ-Կոնսալտինգ» կազմակերպության մասնագետները՝ «Ալեմար» կորպորացիայի գլխավորությամբ: Սեմինարները բաղկացած էին տեսության ուսումնասիրությունից եւ խմբային գործնական աշխատանքներից, որի ընթացքում մասնակիցները վերարտադրում էին տեսության ուսումնասիրության ընթացքում ձեռք բերած գիտելիքները, համապատասխանեցնելով Ընկերության ռազմավարական նպատակների իրականացմանը:


Ծրագրի երկրորդ մասով նախատեսվում է Ընկերության աշխատակիցների խրախուսման համակարգի ներդրում: Նշված ցուցանիշները մուտքագրվելու են հատուկ համակարգչային ծրագիր, որն էլ ավտոմատ կերպով գնահատելու է ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը:


Աշխատակիցների ֆինանսական խրախուսումը կատարվելու է ինչպես ղեկավարների սուբյեկտիվ որոշման հիման վրա՝ հիմնվելով համակարգչային ծրագրի արդյունքների վրա, այնպես էլ ավտոմատ կերպով, մուտքագրելով պարգևատրման բյուջեի չափը, իսկ ծրագիրը համապատասխանաբար կբաշխի ստորաբաժանումների միջև: Երկու դեպքում էլ պարգևատրման հիմքում լինելու է արդարության սկզբունքը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am