Համախմբված ընդհանուր գումարի չափով «ՀայռՌուսգազարդ»- ը երկրորդ տեղում է

28 հոկտեմբերի 2009, 12:00

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողից հրապարակված 2009թ. ֆինանսական տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ՀՀ պետական բյուջե վճարած 10,714, 595.8 հազար դրամ հարկերի ընդհանուր գումարով զբաղեցնում է չորրորդ տեղը: Առաջին եռյակում են Ղ-Տելեկոմը` 12,710,809.9 հազար դրամ, Արմենիա Տելեֆոն կոմպանի` 10,794,487.6 հազար դրամ, Ալեքս-Գրիգ` 10,741,130.3 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ընկերությունները. ցանկի 34-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,237,573.0 հազար դրամ վճարած հարկերի ընդհանուր գումարով, 260-րդ տեղում «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 181,982.4 հազար դրամ, 264-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 180,232.1 հազար դրամ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և ցանկում տեղ գտած միայն նշված դուստր ընկերությունների կողմից վճարված հարկերի համախմբված ընդհանուր գումարը կազմում է 12,314,383.3 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից հունվար- սեպտեմբեր ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում 970,000.0 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Հայաստանի էլեկտրական ցանցերից հետո` 1,559,738.4 հազար դրամ: Նշված ցանկում «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 41-րդ տեղը՝ 139,000.0 հազար դրամ, 103-րդ տեղում է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 57,650.0 հազար դրամ: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համախմբված ընդհանուր գումարը կազմում է 1.116.650.0 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am