«ՀայՌուսգազարդ»-ի համար «Գազպրոմբանկը» բացել է երկարաժամկետ վարկային գիծ

26 հոկտեմբերի 2009, 15:00

Հոկտեմբերի 26-ին ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն միջեւ ստորագրվեց երկարաժամկետ վարկային Համաձայնագիրը՝ 40 մլն դոլարի չափով վարկային գիծ բացելու մասին: Վարկային գիծը կսպասարկի «Առէկսիմբանկ» ՓԲԸ-Գազպրոմբանկ խումբ» «Գազպրոմբանկ»-ի դուստր ձեռնարկությունը:

Վարկային Համաձայնագրի ստորագրում

Վարկային Համաձայնագրի ստորագրում

Համաձայնագրի ստորագրումը հանրապետության վառելիքաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների արդյունավետ համագործակցության զարգազմանն ուղղված «Գազպրոմբանկ»-ի ռազմավարական խնդրի իրագործման հերթական քայլն է:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետևողականորեն շարունակում է ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, մասնավորապես «Իրան-Հայաստան» գազատարի գործարկմամբ պայմանավորված գազափոխադրման համակարգի ընդլայնման և «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ» համալիրի արդիականացման եւ շինարարության ավարտի ուղղությամբ:
2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում այս ծրագրերի ուղղությամբ իրականացված ներդրումները կազմել են շուրջ 27.8 մրդ դրամ:

Բացի այդ, Գազային համալիրի վերականգնման եւ զարգացման ծրագրի իրականացման համար 2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում Ընկերության կողմից ներդրումները կազմել են շուրջ 10.9 մլրդ դրամ: Վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից կատարված ներդրումային ծրագրերի ամբողջական արժեքը կազմում է 700–750 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ:

Տեղեկանք

«Գազպրոմբանկ» ԲԲԸ Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական կազմակերպություններից մեկն է,որն ընդգրկված է Ռուսաստանի 3 խոշորագույն բանկերի եռյակում, զբաղեցնում է 3-րդ տեղը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի բանկերի ցուցակում: Բանկը սպասարկում է ռուսական տնտեսության առանցքային ոլորտները, այդ թվում գազի, նավթի, ատոմային, էլեկտրաէներգետիկան: «Գազպրոմբանկի» հաճախորդների թվում են 2 մլն-ից ավելի ֆիզիկական եւ 43 հազար իրավաբանական անձիք: «Գազպրոմբանկ»-ի տարածքային ցանցի կազմում ընդգրկված են 44 մասնաճյուղ եւ 5 դուստր ու կախյալ բանկեր Ռուսաստանի տարածքում: «Գազպրոմբանկ»-ը մասնակցում է նաեւ արտասահմանյան 3 բանկերի կապիտալում՝ «Բելգազպրոմբանկ» /Բելառուս/, «Առէկսիմբանկ» ՓԲԸ-Գազպրոմբանկ խումբը» /Հայաստան/ եւ «Ռուսական կոմերցիոն բանկ» /Շվեյցարիա/: «Գազպրոմբանկը» ունի նաեւ ներկայացուցչություն Պեկինում /Չինաստան/ եւ Ուլան-Բատորում /Մոնղոլիա/:
Հունիսի 30-ի դրությամբ «Գազպրոմբանկի» կապիտալը կազմում է 156,5 մլրդ ռուբլի, ընդհանուր ակտիվները՝ 1 855,3 մլրդ ռուբլի:
«Առէկսիմբանկ» ՓԲԸ-Գազպրոմբանկ խումբ»-ը ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Ֆինանսական հոսքերի սպասարկման եւ ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից այն ներառված է ռուսական խոշորագույն «Գազպրոմբանկ»-ի խմբում և հանդիսանում է որպես 100%-անոց դուստր ձեռնարկություն: Բանկի հաճախորդներն են ավելի քան 58 հազար ֆիզիկական եւ ավելի քան 2 հազար իրավաբանական անձիք, այդ թվում, ռուսական կապիտալի մասնակցությամբ այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Վիվասել-ՄՏՍ, Բիլայն, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ, Հայ-Ռուսական /Սլավոնական/ Համալսարանը եւ այլն:
2009թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ ընդհանուր կապիտալը կազմում է 9,906,771 հազար դրամ, ընդհանուր ակտիվները՝ 39,545,809 հազար դրամ: Մասնաճյուղերի թիվը կազմում է 15:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am