Տասնմեկ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 18 776-ով
2009 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 592 731 բաժանորդ:
Ընթացիկ տարվա առաջին տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 18 776-ով, որից 3312-ը՝ նոյեմբեր ամսին, որն ամենաբարձր ցուցանիշն է անցած տասնմեկ ամիսների արդյունքներով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36