Պարտատոմսային կոնգրեսի մասնակիցներին ներկայացվել է «ՀայՌուսգազարդի» փորձը
Հուլիսի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած ԱՊՀ եւ Բալթյան երկրների 7-րդ պարտատոմսային կոնգրեսին, որն անցկացվե է «Ճգնաժամի եւ ետճգնաժամային ժամանակահատվածում տարբեր երկրների կորպորատիվ պարտատոմսերի շուկայում տիրող իրավիճակը, ներդրողների եւ էմիտենտների սպասումները» խորագրի ներքո իր մասնակցությունն է ունեցել նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ:
«ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը ներկայացրել է ընկերության գործունեությունը կորպորատիվ պարտատոմսերի շուկայում որպես էմիտենտ, ընկերության ներդրումային գործունեությունը, եւ կապիտալի շուկայից փոխառու միջոցների ներգրավման փորձը:
Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում են ԱՊՀ եւ Բալթյան երկրների տարբեր ֆինանսական կառույցների, ինվեստիցիոն ընկերությունների ներկայացուցիչներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36