Սեպտեմբերի 15-17-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Սեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ը ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ն կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այս մասին «ՀայՌուսգազարդ» եւ Վրաստանի գազափոխադրման ընկերություններին տեղեկացրել են «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից:

Գազի դադարեցումը սպառման շուկայում որեւէ փոփոխության չի հանգեցնի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am