«ՀայՌուսգազարդ»-ը`Արցախի երեխաներին
«ՀայՌուսգազարդը» հերթական բարեգործական առաքելությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախադպրոցական և դպրոցական մի շարք հաստատություններին
Սարուշեն գյուղի դպրոցի 46 աշակերտները խանդավառված էին, իսկ տնօրենը համոզված, որ ուսումնադաստիարակչական առումով այս աջակցությունը մեծ նշանակություն կունենա: Աստղաշենի հանրակրթական դպրոցն արդեն համակարգչային դասարան ունի, որը համալրվեց համակարգչային նոր տեխնիկայով:
Ստեփանակերտի միակ գիշերօթիկ դպրոցում ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով 31 երեխա է ապրում: Աղջիկներից ամենաավագը այս տարի բուհ է ընդունվել, իսկ փոքրիկներից միայն մեկն է որոշել ապագա մասնագիտությունը` բժիշկ դառնալ: «ՀայՌուսգազարդի» բերած նվերներից ընտրում է հենց բժշկական սարքավորումների տուփը ու որպես երախտագիտություն բանաստեղծություն արտասանում:
Ստեփանակերտի թիվ 2 պետական մանկապարտեզը վերանորոգվել և իր դռներն է բացել 230 սաների առջև: Հարմարավետ խաղասենյակներն այստեղ լցվեցին խաղալիքներով, մանկական ամսագրերով, հեռուստացույցով ու DVD խաղարկիչով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36