«ՀայՌուսգազարդ»-ը`Արցախի երեխաներին

9 սեպտեմբեր 2010, 16:00Սոցիալական ծրագրերի շրջանակում «ՀայՌուսգազարդը» հերթական բարեգործական առաքելությունն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` նախադպրոցական և դպրոցական մի շարք հաստատություններին նվիրաբերելով մարզական գույք, համակարգիչներ, հեռուստացույցներ, գրքեր, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պիտույքներ: Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը տուժել է պատերազմից: Սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնված նոր մասնաշենքի համար «ՀայՌուսգազարդ»-ի նվերներն իսկապես սպասված էին: Նոր մարզադահլիճը համալրվեց գույքով, գրադարանը ` հարուստ գրականությամբ:

«ՀայՌուսգազարդը» հերթական բարեգործական առաքելությունը՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախադպրոցական և դպրոցական մի շարք հաստատություններին

«ՀայՌուսգազարդը» հերթական բարեգործական առաքելությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախադպրոցական և դպրոցական մի շարք հաստատություններին

Զոհված ազատամարտիկ Հայկ Բալասանյանի անունը կրող 5-րդ հանրակրթական դպրոցը հայրենիքին շատ հերոսներ է տվել, նրանցից 15-ը զոհվել են: Ռմբակոծություններից նաեւ այս դպրոցն է տուժել, բայց պարապմունքները երբեք չեն դադարել: Հիմնանորոգվող կրթօջախին նվերները նույնպես անհրաժեշտություն էին:

Սարուշեն գյուղի դպրոցի 46 աշակերտները խանդավառված էին, իսկ տնօրենը համոզված, որ ուսումնադաստիարակչական առումով այս աջակցությունը մեծ նշանակություն կունենա: Աստղաշենի հանրակրթական դպրոցն արդեն համակարգչային դասարան ունի, որը համալրվեց համակարգչային նոր տեխնիկայով:

Ստեփանակերտի միակ գիշերօթիկ դպրոցում ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով 31 երեխա է ապրում: Աղջիկներից ամենաավագը այս տարի բուհ է ընդունվել, իսկ փոքրիկներից միայն մեկն է որոշել ապագա մասնագիտությունը` բժիշկ դառնալ: «ՀայՌուսգազարդի» բերած նվերներից ընտրում է հենց բժշկական սարքավորումների տուփը ու որպես երախտագիտություն բանաստեղծություն արտասանում:

Ստեփանակերտի թիվ 2 պետական մանկապարտեզը վերանորոգվել և իր դռներն է բացել 230 սաների առջև: Հարմարավետ խաղասենյակներն այստեղ լցվեցին խաղալիքներով, մանկական ամսագրերով, հեռուստացույցով ու DVD խաղարկիչով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am