Սեպտեմբերի առաջին կիրակին գազի համակարգի աշխատողների տոնն է

6 սեպտեմբեր 2010, 15:00

Ավանդույթի համաձայն սեպտեմբերի առաջին կիրակի օրը նշվում է որպես գազի համակարգի աշխատողների մասնագիտական տոն:«ՀայՌուսգազարդ» Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին և շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի համար:

«Ընկերության գործունեության դրական ցուցանիշները թիմային աշխատանքի արդյունք են: Մեր ընկերությունում հավաքված են մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող, բանիմաց ու նվիրված կադրեր, և պարզապես երկրի լավ քաղաքացիներ, որոնց պատասխանատու աշխատանքը հնարավորություն է տալիս համարձակ ծրագրեր իրականացնել և վստահորեն քայլել առաջ» —նշել է Կ.Կարապետյանը իր շնորհավորական խոսքում:

«ՀայՌուսգազարդ»-ի համակարգում այսօր աշխատում է ավելի քան 7000 մարդ:

Մասնագիտական տոնի կապակցությամբ համակարգի 92 աշխատակիցներ հանրապետության գազի բնագավառում ներդրած ավանդի եւ ունեցած նշանակալից վաստակի համար խրախուսվել են շնորհակալագրերով և պարգևատրվել նվերներով:

ՀՀ Վարչապետի շնորհակալագրերով խրախուսվել են «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, պայմանագրային-իրավաբանական վարչության պետ Դավիթ Մելքոնյանը, կենտրոնական կարգավարական վարչության պետի տեղակալ Արթուր Ղարախանյանը եւ Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ստեփանյանը:

Համակարգի 26 աշխատակիցներ խրախուսվել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ 63 աշխատող՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կ.Կարապետյանի կողմից:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am