ԳՍՊԿ-ում ավելացել են պահեստավորված գազի ծավալները

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում 2011 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են պահեստավորված գազի ծավալները՝ կազմելով 132,5 մլն խոր.մ:Ծավալի ավելացումը պայմանավորվեց գազապահեստարանում ամենամեծ ու տարողունակ նոր հորի կառուցմամբ, որի շինարարությունը սկսվել էր դեռեւս 2006 թվականին եւ շահագործմանը հանձնվեց անցած տարվա հոկտեմբերին:

Ստորգետնյա գազապահեստարանի տարողունակությունը ներկայում հասցվել է 140 մլն. խ. մ-ի: 2010 թվականի ընթացքում ստորգետնյա պահեստարան-կայանում աշխատանքներ իրականացնելու նպատակով ներդրվել է 643 մլն դրամ:
2011–2013 թվականներին կշարունակվեն լվացման աշխատանքները եւս երկու ստորգետնյա հորերում, ինչը երեք տարի անց հնարավորություն կընձեռի եւս 42–43 մլն խոր.մ-ով ավելացնել գազի պահեստավորման ծավալները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am