Հեռախոսազանգերի հիմնական մասն առնչվում է ներտնային սպասարկման հետ

21 հունվարի 2011, 00:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի տարածքային տեղամասերում գրանցված տվյալների համաձայն, 2010 թվականի ընթացքում հանրապետությունում գազ օգտագործող բաժանորդների կողմից ստացվել է 19 042 հեռախոսազանգ, որից 12 083-ի դեպքում պատասխաններ են տրվել անմիջապես զանգը գրանցողի կողմից: Մնացած 6959 զանգերին առնչվող հարցերը ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներին:

Հիմնականում գերակշռում են գազամատակարարման ընդհատումներին եւ ներտնային տեխնիկական սպասարկմանը վերաբերող զանգերը:

Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ընկերությանը հասցեագրվել է 380 դիմում-բողոք, որից մեծ մասը առնչվում է գազի հաշվառքի սարքի հետ: Երկրորդ տեղում են ներտնային տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման վերաբերյալ դիմում-բողոքները: Չնչին տոկոս են կազմում գազի որակին առնչվող զանգերը եւ դիմում-բողոքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button