ԳՍՊԿ-ում ավելացել են պահեստավորված գազի ծավալները
Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում 2011 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են պահեստավորված գազի ծավալները՝ կազմելով 132,5 մլն խոր.մ:Ծավալի ավելացումը պայմանավորվեց գազապահեստարանում ամենամեծ ու տարողունակ նոր հորի կառուցմամբ, որի շինարարությունը սկսվել էր դեռեւս 2006 թվականին եւ շահագործմանը հանձնվեց անցած տարվա հոկտեմբերին:2011–2013 թվականներին կշարունակվեն լվացման աշխատանքները եւս երկու ստորգետնյա հորերում, ինչը երեք տարի անց հնարավորություն կընձեռի եւս 42–43 մլն խոր.մ-ով ավելացնել գազի պահեստավորման ծավալները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (jpg, 1440784)